Ինչու՞ Teach For All

 
 

Համաշխարհային,
համընդհանուր
խնդիր։

Կրթական անհավասար հնարավորությունների խնդիրը շարունակում է գոյություն ունենալ աշխարհի թե՛ հարուստ և թե՛ աղքատ երկրներում:

 

 
 

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒԾՈՒՄԸ

«Կրթություն բոլորի համար» համաշխարհային ցանցում մենք կիսում ենք այն համոզումը, որ յուրաքանչյուր երեխա արժանի է գերազանց կրթության հասանելիության` անկախ նրա համայնքի սոցիալ-տնտեսական կացությունից:

Որակյալ կրթությունը բոլոր երեխաներին հասանելի դարձնելու, ինչպես նաև իրենց ներուժը լիովին բացահայտելու համար նրանց անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու նպատակով «Կրթություն բոլորի համար» ցանցի գործընկերները հենվում են այնպիսի մոդելի վրա, որը թույլ է տալիս հայտնաբերելու ամենախոստումնալից ապագա առաջնորդներին և նրանց հետ համագործակցության միջոցով իրենց հանրության երեխաներին մատուցելու կրթական առավել լայն հնարավորություններ: Մեկ միասնական առաքելության ներքո` յուրաքանչյուր տեղական կազմակերպություն մոդելը հարմարեցնում է սեփական երկրի կարիքներին ու իրականությանը:

Կրթությունը հավասարապես ճանաչելով որպես համընդհանուր արժեք` բոլոր գործընկեր կազմակերպությունները միավորվում են «Կրթություն բոլորի համար» հովանու ներքո: Ունենալով համաշխարհային ընդգրկում` մեր կազմակերպությունում մենք փոխանակվում ենք լավագույն փորձով և սովորում միմյանցից`կատարելագործելու և բարելավելու համար մեր կրթական համակարգերը` անկախ մշակութային տարբերություններից: Մեր համաշխարհային կապերը թույլ են տալիս մեզ լսելի դարձնել մեր ձայնը և գործել ամբողջ աշխարհի երեխաների անունից` հանուն գերազանց կրթության նրանց իրավունքի: Միասին մենք ավելի զորեղ ենք, իմաստուն և ավելի