Ընդունվելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիր` Մասնակիցներն անցնում են մեր  Ամառային ինստիտուտի վերապատրաստման ծրագիրը: Որպես մեր Առաջնորդության զարգացման ծրագրի մաս` մենք Ձեզ փոխանցում ենք այն գիտելիքները, հմտություններն ու փորձառության մասին պատկերացումները, որոնցով Դուք կհաջողեք Ձեր  գործունեության վայրերում։

Ամառային դպրոցը հագեցած ծրագիր է, որ ներառում է տեսական և գործնական ուսումնառության տարրեր: Նորեկներից պահանջվում է պարտադիր կերպով հաճախել բոլոր դասերին և աշխատարաններին այս հինգ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, անհրաժեշտ է ժամանակին հանձնել ծրագրի ողջ ընթացքում տրվող բոլոր առաջադրանքներն ու ներկայացվելիք նյութերը: Այս ինտենսիվ վերապատրաստման ծրագրի մաս է կազմում տեղացի աշակերտների համար նախատեսված ամառային դպրոցը: Ընտրված մասնակիցներն անցկացնում են ամառային դասընթացներ` տեսական գիտելիքի գործնական կիրառության և իրենց երկամյա դասավանդման հանձնառությանն առավելագույն պատրաստվածության համար: