ՄԵՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Անհարմար պատմական և քաղաքական անցուդարձերի արդյունքում մեր կրթական համակարգը դարձել է հնացած, հատվածական և կարոտ բավարար ֆինանսավարման: Այսօր մեր երեխաները հետ են  մնում` չունենալով հմտությունները, գիտելիքներն ու փորձը, որոնցով պայմանավորվելու է նրանց ապագայի ուղին:

 

364.jpg
 

Կրթական անհամաչափության պատճառ են հանդիսանում մի քանի գործոններ` սոցիալ-տնտեսական իրադրությունը, դպրոցական համակարգը, գերակա մտայնությունները: Մենք հավատում ենք, որ հավաքագրելով մեծ ներուժով ու կրթական հավասարության տարածման նախանձախնդրությամբ աչքի ընկնող անհատների և նրանց վերապատրաստելով առավել կարիքավոր համայնքներում երկամյա դասավանդմանը նվիրվելու համար` մենք կարող ենք ապահովել ուսուցչական զգալի ռեսուրս, որն ունակ կլինի մերժելու գերակա մտայնությունները և երեխաներին ապահովելու արժանավայել կրթություն ստանալու հնարավորություններով:

Ուսուցչական ծառայության այս երկու տարիների ընթացքում Ուսուցիչ-առաջնորդները կապահովվեն այն ամենով, ինչն անհրաժեշտ է կրթական անհամաչափության մարտահրավերների հաղթահարման և որպես փոփոխությունների ցկյանս ջատագով ծառայելու հմտությունների մշակման համար: