ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ

Մեր Շրջանավարտների աջակցությամբ կազմավորվում է այնպիսի նվիրյալ և ինքնատիպ առաջնորդների շարժում, որոնք նպաստում են առավել բարելավ Հայաստանի կառուցմանը, որտեղ բոլոր երեխաներն ունեն գերազանց կրթություն ստանալու և սեփական ներուժը լիարժեքորեն իրացնելու հավասար հնարավորություններ: Մենք ձևավորում ենք կրթության առաջխաղացման մշտարթուն առաջամարտիկներ: Մենք կերտում ենք այնպիսի իրազեկ և փոխգործակցող մասնագետների կուռ շարժում, որոնց առաջնորդական ջիղը վկայվում է նրանց ուսուցչական փորձով:

Ծրագրի ընթացքում մենք մասնագիտական փորձառության ուղի ենք հարթում յուրաքանչյուր Մասնակցի համար (հանրային քաղաքականություն, առաջնորդություն դպրոցում` ուսուցչության կատարելագործման միջոցով, հասարակական նորարարություններ և ձեռնարկատիրություն, կորպորատիվ/մասնավոր հատված): Երկամյա ծրագրի ընթացքում մենք տրամադրում ենք լրացուցիչ վերապատրաստումներ, մասնագիտական փորձառություն, փորձնակության հնարավորություններ, ինչպես նաև տարբեր ռեսուրսներ` ոգեշնչելով Մասնակիցներին`Շրջանավարտ դեսպան դառնալուց հետո շարունակելու իրենց գործունեությունը վերոնշյալ բնագավառներից որևէ մեկում:

Իրենց երկամյա հանձնառության ավարտից հետո Մասնակիցները միանում են մեր Շրջանավարտների ցանցին` որպես Կրթական հավասարության շրջանավարտ դեսպաններ: Նրանք մուտք են գործում բազմաթիվ այլ բնագավառներ, ինչպիսիք են բիզնեսը, դասավանդումը, կրթական բարեփոխումները կամ քաղաքականությունը` հավատարիմ մնալով Հայաստանի բոլոր երեխաների համար գերազանց կրթության հնարավորությունների ապահովման գաղափարին: Մենք ձևավորում ենք ջատագովների և քաղաքականության մշակման պատասխանատուների ցանց գալիք սերունդների համար, որոնք լինելու են Հայաստանի ավելի լավ ապագայի կերտ