Նորություններ

Դարձի'ր մեր շարժման մասը։ Հետեւի'ր թարմացումներին եւ այն ամենին, ինչ մենք անում ենք՝ հասնելու կրթության հավասարությանը։ 

 
 
B52E3D12-6BF0-4D7B-B478-0D1A7BD7FD5B.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան» -ի հիմնադիր և ղեկավար Լարիսա  Հովաննիսյանն արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը Նյու Յորքում ստացել է «Իմաստալից աշխարհ»-ի ՄԱԿ-ի Խաղաղության միջազգային օրվա մրցանակը։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում։  Խաղաղության մրցանակի համար Լարիսան նոմինացվել է Հայաստանում և Արցախում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունը տարածելու համար։ 

FB_cover image.png

Նոր մասնակիցներ՝ հին եւ նոր համայնքներ

Այս սեպտեմբերից ավելի քան 9000 երեխա կունենա նոր ուսուցիչ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները կդասավանդեն Հայաստանի եւ Արցախի 86 դպրոցում։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է և նոր ուսումնական տարվա սկիզբը: Ուզում ենք բոլոր աշակերտներին մաղթել հաջող տարի: Անչափ հպարտ ենք, որ համագործակցում ենք հրաշալի դպրոցների, տնօրենների և ուսուցիչների հետ, որոնք մեծագույն դեր են խաղում որակյալ կրթությունը Հայաստանի բոլոր երեխաներին հասանելի դարձնելու գործում», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը: 

36552694_2002862626414029_506437319201390592_o.jpg

Ամառային ինստիտուտ 2018

Ոգեւորությամբ սկսում ենք մեր 2018-ի Ամառային ինստիտուտը։ Հուլիսից մեկնարկեց 5-շաբաթյա ինտենստիվ վերապատրաստումը Առաջնորդության զարգացման ծրագրի մեր նոր սերնդի մասնակիցների համար։ 67 անհատ՝ տարբեր մասնագիտություններով, սկսկել են փոխակերպման իրենց ուղին, որը կտանի դեպի դպրոցներ եւ համայնքներ։ Հաջորդ հինգ շաբաթվա ընթացքում նրանք կաշխատեն Վերապատրաստման եւ աջակցման մեր թիմի, ինչպես նաեւ տեղացի եւ միջազգային մասնագետների հետ, որպեսզի զարգացնեն իրենց հմտություններն ու պատրաստվեն սեպտմեբրեից մուտք գործել դասարաններ։

37113430_2023916794308612_4838952220030402560_n.jpg

«Կրթություն բոլորի համար» ցանցի համաժողովը Հայաստանում

Այս տարի «Կրթություն բոլորի համար» ցանցի ամենամյա միջազգային համաժողովը տեղի ունեցավ Հայաստանում։ Մասնակիցները միասին ուսումնասիրեցին միմյանց աշխատանքը, քննարկեցին, թե ինչպես են ապագա առաջնորդները փոխում երկիրը՝ կառուցելով ավելի համայքակենտրոն, բաց եւ առաջադեմ հասարակություն։ 

37218025_10212939606267700_535838994567528448_n.jpg

Նոր սերնդի կրթություն

Տեղի ունեցավ Թումոյի կողմից կազմակերպված «Նոր սերնդի կրթություն» միջոցառումը։ Հանրակրթությանը նվիրված հատվածում առաջին հատվածում խոսնակներից էր «Դասավանդի'ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։ Քննարկամն ընթացքում առաջարկվեցին բարեփոխումներ նոր սերնդի հանրակրթության և սեփական կրթական բովանդակության ձևավորման, միջին մասնագիտական կրթության իմիջի բարձրացման հնարավորությունների, հանրակրթության մեջ գենդերային խնդիրներիի, կրթության բովանդակության սոցիալական արդարության խնդրի, ներառական կրթության, հեռավոր գյուղերում կրթական ռեսուրսի պակասի թեմաներով։