ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն։ 

Մեր առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

Երբ մեր աշակերտները լինեն 25 տարեկան, իրենց ստացած կրթության շնորհիվ նրանք կբարելավեն իրենց կյանքի պայմանները` վաստակ ապահովելով իրենց և իրենց ընտանիքների համար: Նրանք կլինեն Հայաստանում  և երկրից դուրս բոլոր երեխաների համար բարձրակարգ կրթության ջատագովներ: Նրանք կլինեն գործուն քաղաքացիներ իրենց համայնքներում` մարմնավորելով իրենց տարածաշրջանների պատմության ու մշակույթի արժեքներն ու հպարտությունը: