Հավաքագրման մասնագետ

Դրույքը` Լրիվ դրույք

Սկիզբը` Անմիջապես                                         

Տևողությունը` Սեզոնային

Աշխատավարձը` Մրցակցային

Վայրը` Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 17

 

«Դասավանդի’ր, Հայաստան» Կրթական Հիմնադրամի մասին

«Դասավանդի՛ր, Հայաստանը» երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետներ համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը: Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները  և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց  կարիերայի ընթացքից։ Մինչ օրս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրել է 85 մասնակիցների՝ 3 հավաքագրման արդյունքում: Մեր նպատակն է մեծացնել այս թիվը՝ հաշվի առնելով Հայաստանում կրթության անհավասարությունը:

 

Ու՞մ ենք մենք փնտրում

Բացի պրոֆեսիոնալ լինելուց, Հիմնադրամը կարիք ունի այնպիսի թեկնածուի, ով կիսում է Հիմադրամի տեսլականն ու առաքելությունը,  համապատասխանում է վերջինիս հիմնական արժեքներին, այն է՝ կատարելության ձգտում, շարունակական ուսուցում և աճ, նվիրում և ճկունություն, կազմակերպվածություն և խոհեմություն: Այս հիմնական արժեքները Հիմնադրամի մշակույթի կենսական բաղադրիչներն են՝ երկարաժամկետ և կայուն հաջողություն ապահովելու համար, և այդ պատճառով է, որ  «Դասավանդի’ր, Հայաստանը» դիտարկում է  վերջիններս որպես կարևորագույն բաղադրիչ՝ թիմի նոր անդամների և երկամյա առաջնորդության ծրագրի մասնակիցների ընտրության հարցում: Հիմնադրամի թիմում ընդգրկվելը

բազմաթիվ հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ ընդլայնել ուսուցման հնարավորությունները և ծանոթությունները՝ թիմի անդամների, մասնակիցների, կորպորատիվ գործընկերների, Կրթության և գիտության նախարարության, կրթության ոլորտում այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև «Կրթություն Բոլորի համար» ցանցի ավելի քան 40գործընկեր երկրների անդամների հետ: Չնայած այն բանին, որ Հիմնադրամը ապահովում է շուկայում մրցունակ աշխատավարձ, այն ակնկալում է այնպիսի թեկնածուների ընդունելություն, որոնց հիմնական նպատակը սա չէ: Ի վերջո, սա միայն աշխատանքի առաջարկ չէ. մենք փնտրում ենք մեր հայացքների տեր այնպիսի առաջնորդի, ով կնպաստի մեր թիմին և մեր առաքելությանը՝ ապահովել կրթության հավասար պայմաններ Հայաստանում՝ օգնելով բոլոր երեխաներին բացահայտել իրենց ներքին պոտենցիալը:

 

Աշխատանքային պարտականությունները

·Ստեղծել և պահպանել կապեր համալսարանների և այլ համապատասխան կառույցների հետ՝ պոտենցիալ թիրախային շուկաների համար

· Կատարել շուկայի վերլուծություն՝ թիրախային լսարանի հայտնաբերման համար

· «Դասավանդի’ր, Հայաստան» երկամյա առաջնորդության ծրագրի մասին պրեզենտացիաների ներկայացում և հավաքագրման միջոցառումների անցկացում

· Բացահայտել և զարգացնել լավագույն թեկնածուներին(համաձայն սահմանված քվոտաների)

· Հավաքագրման աշխատանքների կատարում բուհերում և այլ վայրերում

· Աջակցել «Թեստավորման» և «Գնահատման» փուլերին

· Ապահովել մասնակիցների բազմազանություն՝ թիրախային համալսարաններից

·  Կառուցել ուժեղ բրենդ՝ փորձառու կերպով խրախուսելու «Դասավանդի՛ր, Հայաստանի» երկամյա առաջնորդության ծրագրին՝ ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ներգրավել ծրագիր՝ համապատասխան համալսարաններից

· Բացահայտել  թիրախային համալսարանների տաղանդներին և ներգրավել ծրագիր

· Հիմնել, նպաստել և պահպանել արժեքավոր հարաբերություններ թիրախային համալսարաններում՝ ներառյալ և՛ բնագիտամաթեմատիկական, և հումանիտար գիտությունների բաժինները, որոնք կներառեն «Դասավանդի՛ր, Հայաստանի» շահագրգիռ կողմերին

· Պահպանել թեկնածուների հետ կապ՝ հավաքագրման ողջ փուլի ընթացքում՝ Ընտրության թիմի կողմից սահմանված ուղեցույցների համաձայն

· Զարգացնել պոտենցիալ տաղանդներին և գալիք մասնակիցներին՝ կանոնավոր հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով

· Զարգացնել համայնքային զարգացման մտածելակերպ՝ գալիք մասնակիցների շրջանակում

 

Պահանջվող հմտություններ

Տեխնիկական հմտություններ

· Նպատակասլացություն և արդյունավետ աշխատանք կատարելու ունակություն, որպեսզի գերազանցել հավակնոտ նպատակները:

· Փոխհարաբերություններ կառուցելու բացառիկ հմտություն; արդյունավետ գործնական հարաբերություններ հաստատելու ունակություն՝ տարբեր ոլորտի, աշխատելաոճի և ծագման մարդկանց հետ աշխատելու համար:

· Գերազանց համոզիչ հաղորդակցություն և կարողություն արտահայտել մեր տեսլականը համոզիչ կերպով

· Կազմակերպչական ուժեղ հմտություններ և ունակություն գնահատել, կառավարել  ծանրաբեռնված իրավիճակները

· Անսպասելի իրավիճակներում կամ վերջին պահի փոփոխություններին արագ կողնորոշվելու և նախաձեռնելու ունակություն

· Թիմային «խաղացող», ով պատրաստ է ղեկավարել նախագիծը, ինչպես նաև կարող է սեղմ ժամկետներում և սեփական նախաձեռնությամբ աշխատել

· Համակարգչային գրագիտություն

 

Այլ հմտություններ

·Բակալավրի աստիճան՝ համապատասխան ոլորտում

· Անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն(ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն)

· Աշխատանքային փորձ ՀԿ ոլորտում

· Գերազանց բանավոր խոսք

· Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն և տվյալների վերլուծություն

 

Դիմելու կարգը.

Եթե հետաքրքրված եք, ապա ուղարկե՛ք Ձեր մտադրություններն արտահայտող նամակը և ինքնակենսագրությունը talent@teachforarmenia.org հասցեին, «Թեմա» դաշտում նշելով պաշտոնի անվանումը, ինչպես նաև պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ եք ցանկանում դառնալ «Դասավանդի’ր, Հայաստանի» մասնիկը: Ի՞նչ եք ակնկալում ստանալ:

2. Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են մարդիկ դիմում մեր առաջնորդության ծրագրին:

3. Մեր հիմնական արժեքներից որ՞ն եք առանձնացնում և ինչու: