ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի ծրագրի մասնակից դառնալու թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է.


  • 2020թ. հուլիս ամսվա դրությամբ ունենալ բակալավրի աստիճան,

  • վարժ տիրապետել հայերենին և ունենալ գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ

  • ունենալ անգլերենի բազային գիտելիք

  • ունենալ աշխատանքային թույլտվություն և սոցիալական (ապահովագրության (social security card) քարտ կամ ձեռք բերել մինչև 2020թ. հուլիս),

  • ստանձնել երկու տարի ժամկետով լրիվ դրույքով դասավանդման պարտավորություն՝ 2020թ. հուլիսից մինչև 2022թ. հունիս:

 

 

Untitled-5.png
 

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հաջողակ մասնակիցներն աչքի են ընկնում հետևյալ հատկանիշներով.

  • խոր հավատ առ այն, որ բոլոր երեխաներն ունակ են հասնելու մեծ հաջողությունների,

  • պատրաստակամություն՝ համառորեն դիմակայելու մարտահրավերներին,

  • առաջնորդության և լուծումներ գտնելու ընդգծված հմտություններ,

  • զգալի ձեռքբերումներ ակադեմիական, մասնագիտական, արտադասարանական և/կամ կամավորական գործունեության մեջ,

  • քննական մտածողության հմտություններ

  • փոփոխություններին հարմարվելու կարողություն, սովորելու և աճելու պատրաստակամություն,

  • կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման ընդգծված հմտություններ,

  • անմնացորդ նվիրվածություն Հայաստանին և Հայաստանի բոլոր երեխաների հաջողության ապահովման նպատակին: