Մասնակցության
չափորոշիչներ

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի ծրագրի մասնակից դառնալու թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է.

·       2019թ. հուլիս ամսվա դրությամբ ունենալ բակալավրի աստիճան,

·       վարժ տիրապետել հայերենին և ունենալ գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ (միայն արևմտահայերենին տիրապետող մասնակիցներին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կտրամադրի արևելահայերենի պարտադիր առցանց դասընթացներ, որոնք մասնակիցը պետք է ավարտի մինչև Ամառային ինստիտուտի մեկնարկը),

·       ունենալ անգլերենի բազային գիտելիք

·       ունենալ աշխատանքային թույլտվություն և սոցիալական [ապահովագրության? social security card] քարտ (կամ ձեռք բերել մինչև 2019թ. հուլիս),

·       ստանձնել երկու տարի ժամկետով լրիվ դրույքով դասավանդման պարտավորություն՝ 2019թ. հուլիսից մինչև 2021թ. հունիս:

 
 

Անձնային
հատկանիշներ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հաջողակ մասնակիցներն աչքի են ընկնում հետևյալ հատկանիշներով.

  • 2019թ. հուլիս ամսվա դրությամբ ունենալ բակալավրի աստիճան,

  • խոր հավատ առ այն, որ բոլոր երեխաներն են ունակ հասնելու մեծ հաջողությունների,

  • պատրաստակամություն՝ համառորեն դիմակայելու մարտահրավերներին,

  •  առաջնորդության և լուծումներ գտնելու ընդգծված հմտություններ,

  •  զգալի ձեռքբերումներ ակադեմիական, մասնագիտական, արտադասարանական և/կամ կամավորական գործունեության մեջ,

  •  քննական մտածողության հմտություններ

  • փոփոխություններին հարմարվելու կարողություն, սովորելու և աճելու պատրաստակամություն,

  •  կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման ընդգծված հմտություններ,

  • անմնացորդ նվիրվածություն Հայաստանին և Հայաստանի բոլոր երեխաների հաջողության ապահովման նպատակին:

 
 

Ընտրության գործընթաց

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ընդունելության գործընթացը մշակված է յուրահատուկ կերպով, որն օգնում է առանձնացնել այն դիմորդներին, որոնք օժտված են ծրագրի շրջանակներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հատկանիշներով:

 

Առցանց
հայտադիմում

Սա Ձեր առաջին հնարավորությունն է` պատմելու մեզ Ձեր մասին: Առցանց դիմումի մեջ հարկավոր է լրացնել Ձեր կոնտակտային տվյալները, տրամադրել տեղեկություններ Ձեր կրթական և արտադասարանային գործունեության ձեռքբերումների, աշխատանքային փորձի մասին, անձնական նամակ մեր ծրագրի նկատմամբ Ձեր հետաքրքրության մասին, ինչպես նաև պատասխանել ընդհանուր բնույթի և անձնական որոշ հարցերի։ Դուք կարող եք պահպանել (save) առցանց դիմումը և շարունակել լրացնել այն ավելի ուշ, սակայն ընդունվելու համար բոլոր հայտադիմումները պետք է լրացված լինեն ամբողջությամբ և հանձնվեն մինչև նշված վերջնաժամկետները

Հեռախոսային հարցազրույց

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում կգնահատվեն Ձեր ունակությունները և համապատասխանելիությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին` միաժամանակ ավելի լավ պատկերացում տալով կազմակերպության և մեր գործունեության մասին: Ձեր հարցազրույցը գրանցելու համար  մենք նախապես կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հնարավորություն տալով ընտրելու հարցազրույցի համար Ձեզ առաջարկվող օրերից և ժամերից: Նախքան հարցազրույցը վստահ եղեք, որ լիովին պատրաստվել եք դրան։ Հեռախոսային հարցազրույցը տևում է մոտավորապես 20-30 րոպե։

Թեստավորում

Դիմորդները պետք է հանձնեն քննություն առարկա(ներ)ից, որոնց դասավանդելու համար իրենք դիմել են, ինչպես նաև ունենալու են վերլուծական ընթերցանության հանձնարարություն։ Թեստերի օգնությամբ ստուգվելու են թեկնածուի դպրոցական ծրագրային գիտելիքները տվյալ առարկա(ներ)ից, և հնարավոր է դառնալու գնահատել այդ առարկա(ներ)ի դասավանդման կարողությունները։ Թեստի անցկացման վայրի և ժամի մասին Ձեզ կտեղեկացվի նախապես։

Գնահատման
կենտրոն

Մեկ օր տևողությամբ հարցազրուցային գործընթացը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ փուլերով՝

 
  •        բանավեճ

  •   խմբայինվարժություններ

  •   դասապլանի նմուշ

  • առարկայականքննություն

  • անհատականհարցազրույց

 ԾԱՆՈՒՑՈՒՄ. Արտերկրից դիմորդների համարկգործի հեռահար Գնահատմանկենտրոն` առցանց եղանակով:

(Skype-իևWebEx-ի միջոցով):

Մասնակցության
առաջարկ