Ընտրության
չափորոշիչներ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվող ընտրությանը մասնակցելու համար ապագա մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • 2018թ․ հուլիս ամսվա դրությամբ ունենա բակալավրի աստիճան,
  • գերազանց տիրապետի հայերենին, ունենա գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ (միայն արևմտահայերենին տիրապետող մասնակիցների համար «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կկազմակերպի արևելահայերենի առցանց դասեր, որոնք մասնակիցը պետք է ավարտի մինչև Ամառային Ինստիտուտի մեկնարկը),
  • ունենա աշխատանքային թույլտվություն և սոցիալական քարտ (չունենալու դեպքում ձեռք բերել մինչև 2018թ-ի սեպտեմբեր),
  • ստանձնի երկու տարի ժամկետով դասավանդման պարտավորություն՝ սկսած 2018թ-ի հուլիսից մինչև 2020թ-ի մայիսը:
 
 

Անձնային
հատկանիշներ

Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար մեր մասնակիցները պետք է ունենան հետևյալ հատկանիշները,

  • խորը հավատ առ այն, որ բոլոր երեխաները կարող են հասնել մեծ հաջողությունների և պատրաստակամություն՝ համառորեն դիմակայելու մարտահրավերներին,
  •  առաջնորդության ընդգծված հմտություններ,
  • զգալի ձեռքբերումներ ակադեմիական, մասնագիտական, արտադասարանական ոլորտներում,
  • քննադատական մտածողություն և խնդիրներին համարժեք լուծում տալու ունակություն,
  • փոփոխություններին հարմարվելու ունակություն, սովորելու և աճելու պատրաստակամություն,
  • կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • անմնացորդ նվիրվածություն Հայաստանին և Հայաստանի բոլոր երեխաների հաջողության նպատակին:
 
 

Ընտրության գործընթաց

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ընտրության գործընթացը յուրահատուկ կառուցվածք ունի, որն օգնում է մեզ առանձնացնել այն դիմորդներին, ովքեր օժտված են ծրագրի շրջանակներում հաջողության հասնելու համար պահանջվող բոլոր հատկանիշներով:

Առցանց
հայտադիմում

Սա առաջին հնարավորությունն է պատմել մեզ Ձեր մասին: Առցանց դիմումի մեջ հարկավոր է լրացնել Ձեր կոնտակտային տվյալները, տրամադրել տեղեկություններ Ձեր կրթական և արտադասարանային գործունեության, ձեռքբերումների և աշխատանքային փորձի, մեր ծրագրի նկատմամբ հետաքրքրության մասին, ինչպես նաև պատասխանել մի շարք այլ հարցերի։ Դուք կարող եք պահել (save) առցանց դիմումը և շարունակել լրացնել այն ավելի ուշ։ Հաշվի առեք այն հանգամանքը, որ առցանց դիմումը պետք է լրացված լինի ամբողջությամբ մինչև համապատասխան վերջնաժամկետը, որպեսզի մեր մասնագետները կարողանան ընթացք տալ դրա գնահատմանը։

Հեռախոսային հարցազրույց

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում մենք կգնահատենք Ձեր ունակությունները և համապատասխանելիությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին: Մենք նախապես կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հնարավորություն տալով ընտրել հարցազրույցի համար առաջարկվող օրերից և ժամերից Ձեզ առավել հարմարը: Նախքան հարցազրույցը վստահ եղեք, որ լիովին պատրաստվել եք։ Հարցազրույցը սովորաբար տևում է 20-30 րոպե։

Թեստավորում

Դիմորդները թեստ են անցնելու այն առարկա(ներ)ից, որոնց դասավանդելու համար իրենք դիմել են, ինչպես նաև ունենալու են վերլուծական ընթերցանության թեստ։ Թեստերի օգնությամբ ստուգվելու են տվյալ առարկա(ներ)ի դպրոցական մակարդակի գիտելիքները և հնարավորություն են տալու մեզ գնահատել այդ առարկա(ներ)ը դասավանդելու համար դիմողի կարողությունները։ Թեստի անցկացման վայրի և ժամի մասին մենք նախապես կտեղեկացնենք։

Գնահատման
կենտրոն

Գնահատման կենտրոնը մեկ օր տևողությամբ գործընթաց է, որը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ փուլերով՝

 
  • բանավեճ
  • խմբային աշխատանք
  • դասընթացի նախագծի օրինակ
  • առարկայական քննություն
  • անհատական հարցազրույց:

Նշում: Արտերկրից դիմող մասնակիցների համար Գնահատման կենտրոնը կանկացվի հեռահար: (Skype-ի և WebEx-ի միջոցով):

Մասնակցության
առաջարկ