Նոր մասնակիցներ՝ հին եւ նոր համայնքներ

 
FB_cover image.png
 
 

Այս սեպտեմբերից ավելի քան 9000 երեխա կունենա նոր ուսուցիչ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները կդասավանդեն Հայաստանի եւ Արցախի 86 դպրոցում։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է և նոր ուսումնական տարվա սկիզբը: Ուզում ենք բոլոր աշակերտներին մաղթել հաջող տարի: Անչափ հպարտ ենք, որ համագործակցում ենք հրաշալի դպրոցների, տնօրենների և ուսուցիչների հետ, որոնք մեծագույն դեր են խաղում որակյալ կրթությունը Հայաստանի բոլոր երեխաներին հասանելի դարձնելու գործում», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը:

Մեր մասնակիցները մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ովքեր առաքելություն են ստանձնել երկու տարի շարունակ դասավանդել Հայաստանի եւ Արցախիհեռավոր եւ կարիքավոր գյուղերի դպրոցներում։

Ստեփանավանում տեղի ունեցած վերապատրաստման ինտենսիվ դասընթացներից հետո նրանք պատրաստ են սկսել իրենց դասավանդման ուղին եւ որակյալ կրթությունը հասանելի դարձնել նույնիսկ ամենահեռավոր մարզերում։ Մեր նոր մասնակիցները միացել են արդեն իսկ դասավանդող 42 մասնակցին, որոնք ապրում ու աշխատում ենայն համայնքներում, որտեղ կա թե’ ուսուցչի կարիք, թե’ կրթական ռեսուրսների պակաս։

Այս պահին ծրագրի 104 մասնակիցն ուղղակի ուսուցիչներ չեն, այլեւ համայնքի մասն են, որտեղ ապրում են։ Նրանք կլինեն կրթողներ, առաջնորդներ ու օրինակներ իրենց աշակերտների համար։

Արդեն չորրորդ տարին է, ինչ«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մասնակիցներ է ուղարկում Հայաստանի տարբեր մարզեր, իսկ նախորդ տարվանից նաեւ Արցախ։ Ծրագիրն արդեն ունի շրջանավարտների երկու սերունդ, որոնցից շատերն աշխատում են կրթական համակարգումՄասնակիցների երրորդ սերունդը շարունակում է դասավանդել իրենց համայնքներում՝ պատասխանատու լինելով հանրակրթական շատ առարկաների համար։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից կարող է ստանալ գերազանց կրթություն։ Մեր առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։