1 (1).png


ԱՌՑԱՆՑ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ





Untitled-6.png

Սա Ձեր առաջին հնարավորությունն է` պատմելու մեզ Ձեր մասին: Առցանց դիմումի մեջ հարկավոր է լրացնել Ձեր կոնտակտային տվյալները, տրամադրել տեղեկություններ Ձեր կրթական և արտադասարանային գործունեության ձեռքբերումների, աշխատանքային փորձի մասին, անձնական նամակ մեր ծրագրի նկատմամբ Ձեր հետաքրքրության մասին, ինչպես նաև պատասխանել ընդհանուր բնույթի և անձնական որոշ հարցերի։ Դուք կարող եք պահպանել (save) առցանց դիմումը և շարունակել լրացնել այն ավելի ուշ, սակայն ընդունվելու համար բոլոր հայտադիմումները պետք է լրացված լինեն ամբողջությամբ և հանձնվեն մինչև նշված վերջնաժամկետները։


Asset 2.png


ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ





Untitled-1.png

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում կգնահատվեն Ձեր ունակությունները և համապատասխանելիությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին` միաժամանակ ավելի լավ պատկերացում տալով կազմակերպության և մեր գործունեության մասին: Ձեր հարցազրույցը գրանցելու համար  մենք նախապես կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հնարավորություն տալով ընտրելու հարցազրույցի համար Ձեզ առաջարկվող օրերից և ժամերից: Նախքան հարցազրույցը վստահ եղեք, որ լիովին պատրաստվել եք դրան։ 


Asset 3_1.png

ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Untitled-2.png

Դիմորդները պետք է հանձնեն քննություն առարկա(ներ)ից, որոնց դասավանդելու համար իրենք դիմել են, ինչպես նաև ունենալու են վերլուծական ընթերցանության եւ անգլերենի իմացության մասին հանձնարարություն։ Թեստերի օգնությամբ ստուգվելու են թեկնածուի դպրոցական ծրագրային գիտելիքները տվյալ առարկա(ներ)ից, և հնարավոր է դառնալու գնահատել այդ առարկա(ներ)ի դասավանդման կարողությունները։ Թեստի անցկացման վայրի և ժամի մասին Ձեզ կտեղեկացվի նախապես։


Asset 4.png

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Untitled-3.png

Մեկ օր տևողությամբ հարցազրուցային գործընթացը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ փուլերով՝

 

🏳 բանավեճ

🏳 խմբայինվարժություններ

🏳 դասապլանի նմուշ

🏳 առարկայականքննություն

🏳 անհատականհարցազրույց

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Արտերկրից դիմորդների համարկգործի հեռահար Գնահատմանկենտրոն` առցանց եղանակով:

(Skype-ի և Zoom-ի միջոցով):





Asset 5.png

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Untitled-4.png

Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագրին մասնակցության առաջարկը ստանալուց հետո թեկնածուները լիովին պատրաստ զգան իրենց համար բացվող նոր էջին: Այդ նպատակով մինչև ուսումնական տարվա սկիզբը թեկնածուներն անցնում են Նախապատրաստական առցանց դասընթացը և Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիան:


Asset 6.png

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ



Untitled-5.png

Նախապատրաստական առցանց դասընթացը պարտադիր է Առաջնորդության զարգացման ծրագրի բոլոր թեկնածուների համար: Այն ամբողջապես առցանց եղանակով անցկացվող
5-շաբաթյա դասընթաց է: Յուրաքանչյուր շաբաթ թեկնածուներից պահանջվում է կատարել մի շարք հանձնարարություններ, որոնք նախատեսված են «Դասավանդի′ր, Հայաստան»-ի, Առաջնորդության զարգացման ծրագրի և Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիայի մասին լրացուցիչ գիտելիք հաղորդելու համար: Հուլիս ամսին անցկացվող Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիային առավել պատրաստ լինելու համար բոլոր թեկնածուներից ակնկալվում է հաջողությամբ անցնել Նախապատրաստական առցանց դասընթացը:



Asset 7.png

ՈւՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ




Untitled-6.png

Վերապատրաստման հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր, որը միտված է պատրաստելու նորեկ Մասնակիցներին մուտք գործել իրենց դասարաններ և համայնքներ` որպես ուսուցիչներ և առաջնորդներ։

 

Ընդունվելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիր` Մասնակիցներն անցնում են մեր  Ուսուցիչ-առաջնորդների Ակադեմիայի վերապատրաստման ծրագիրը: Որպես մեր Առաջնորդության զարգացման ծրագրի մաս` մենք Ձեզ փոխանցում ենք այն գիտելիքները, հմտություններն ու փորձառության մասին պատկերացումները, որոնցով Դուք կհաջողեք Ձեր  գործունեության վայրերում։ Նորեկներից պահանջվում է պարտադիր կերպով հաճախել բոլոր դասերին և աշխատարաններին այս հինգ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, անհրաժեշտ է ժամանակին հանձնել ծրագրի ողջ ընթացքում տրվող բոլոր առաջադրանքներն ու ներկայացվելիք նյութերը: Այս ինտենսիվ վերապատրաստման ծրագրի մաս է կազմում տեղացի աշակերտների համար նախատեսված ամառային դպրոցը: Ընտրված մասնակիցներն անցկացնում են ամառային դասընթացներ` տեսական գիտելիքի գործնական կիրառության և իրենց երկամյա դասավանդման հանձնառությանն առավելագույն պատրաստվածության համար: