ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իրականացնում է Առաջնորդության զարգացման ծրագիրը, որը մեծ փոփոխություններին միտված առաջնորդության զարգացման երկամյա ուղի է։

Մենք հավաքագրում ենք ամենանվիրված և բացառիկ թեկնածուներին Հայաստանից և սփյուռքից, որոնք անցնում են վերապատրաստում՝ դառնալու առաջնորդներ և ուսուցիչներ և որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Մասնակիցներ՝ տեղաբաշխվում են մասնագետների կարիք ունեցող դպրոցներում և համայնքներում։ Մենք ներդնում ենք ամեն ինչ՝ աջակցելու համար մեր Մասնակիցներին իրենց երկամյա դասավանդման հանձնառության մեջ, որպեսզի նրանք հաջողեն որպես ուսուցիչներ և մենթորներ իրենց աշակերտների և որպես օրինակելի կերպարներ՝ իրենց համայնքների համար։

 

 

website-update_image02.png
 

Ուսուցիչ-առաջնորդների Ակադեմիայի նախնական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո Մասնակիցները տեղաբաշխվում են համայնքներում՝ ըստ իրենց կրթական և մասնագիտական փորձառության, ինչպես նաև ելնելով մեր գործընկեր դպրոցների կարիքներից։ Իրենց երկամյա գործունեության ընթացքում մասնակիցներն ապրում են համայնքներում և լրիվ դրույքով դասավանդում հանրակրթական դպրոցներում: Նրանք նաև վարում են Համայնքային զարգացման ծրագրեր իրենց տարածաշրջաններում՝ աշխատելով իրենց հարևանների հետ համայնքի կարիքների հստակեցման ուղղությամբ, ստեղծելով բիզնեսի հնարավորություններ և խթանելով տեղական ենթակառուցվածքները։

 

 

In #Armenia today, the circumstances #children are born into often predict the #opportunities they will have in life. Because of #EducationalInequity, tens of thousands of #children in Armenia are left without the skills they need to pursue higher #education, professional experience, and financial security.
.
💡You, by joining our #movement, can become the change, which will enables us all to tackle the #challenges of #educational inequity. .
.
📌4 DAYS left until the opening of our applications.

#JoinOurMovement
#BeTheChange
.
Photo by @mediamaxam
 

Մենք օգտվում ենք «Կրթություն բոլորի համար» ծրագրի համընդհանուր մոտեցումներից՝ հենվելով «Կրթությունը՝ որպես առաջնորդություն» մոդելի վրա, որը 30 տարի շարունակ արդեն կիրառվում է 50 երկրում։ Ուսուցիչների առաջնորդության կարողությունների զարգացման ցանցը կիրառվում է «Կրթություն բոլորի համար»-իցանցային գործընկերների կողմից ամբողջ աշխարհում, և մեր յուրահատուկ մոդելը տեղայնացվել է Հայաստանի կրթական համակարգին ու մշակույթին համապատասխան։