Ձեռքբերումներ

Դարձի'ր մեր շարժման մասը։ Այստեղ այն մրցանականերն ու պարգեւներն են, որոնք մենք պատիվ ենք ունեցել ստանալ։

 
1530169403_1366221.jpg

Emerging Europe մրցանակաբաշխություն

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» հիմնադրամն արժանացել է հեղինակավոր «Emerging Europe» մրցանակի՝ «Երիտասարդների զորացման նախաձեռնություն» անվանակարգում։ Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր գրասենյակում։ «Զարգացող Եվրոպա» մրցանակաբաշխությունը դիտարկում է այնպիսի խմբերի, որոնք արձանագրել են նվաճումներ երեք գլխավոր ոլորտներում՝ իրազեկության մակարդակի բարձրացում, սոցիալական առաջընթաց եւ տնտեսական զարգացում։ Մրցանակը ստացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

37179079_10212939591307326_1499803589080514560_n.jpg

Հայաստանի կին ձեռներեցներ

Լարիսա Հովհաննիսյանը, «Դասավանդի'ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավարը, ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն տասը կին ձեռներեցներից մեկը։ 

37322693_10212939587787238_2999861341440704512_n.jpg

«Տարվա Երիտասարդ հայրենադարձ»

«Դասավանդի'ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանն արժանացել է «Տարվա Երիտասարդ հայրենադարձ» տիտղոսին։